ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հեղինե ԲԻՇԱՐՅԱՆ. Երևանի ոչ սեյսմակայուն բազմաբնակարան շենքերի խնդիրը անհապաղ լուծում է պահանջում

Հեղինե ԲԻՇԱՐՅԱՆ. Երևանի ոչ սեյսմակայուն բազմաբնակարան շենքերի խնդիրը անհապաղ լուծում է պահանջում
19.04.2013 | 12:11

ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցությունը Երևան քաղաքի բազմաթիվ համայնքներից ստացել է դիմում բողոքներ բազմաբնակարանային շենքերի և առանձնատների բնակիչներից` կապված իրենց բնակեցրած բնակտարածքների ոչ սեյսմակայուն լինելու հետ:

Վերջերս նման նամակով մեզ արդեն երկրորդ անգամ դիմեցին Աջափնյակ վարչական շրջանի, Սիսակյան 3 շենքի բնակիչները` ահազանգելով իրենց կողմից բնակեցվող շենքի վթարային լինելու մասին:
Պետք է նշեմ, որ դեռևս 2007-ի «Հայսեյսմշին» ընկերությունը Սիսակյան 3 հասցեում գտնվող բազմաբնակարանային շենքը ուսումնասիրելուց հետո, այն գնահատել էր որպես բարձր ռիսկի չորրորդ կարգի վթարային: Արտակարգ իրավիճակների նախարարության ուսումնասիրությունների արդյունքում կազմված համապատասխան գրությամբ Սիսակյան փողոցի 3 շենքի տեխնիկական վիճակը գնահատվել է անբավարար, անհրաժեշտ է համարվել փուլային տարբերակով բնակիչներին անհապաղ տեղահանել: Նշված խնդրին նաև 2011-ին անդրադարձել է Երևանի ավագանին` այն համարելով խիստ առաջնային, և որպես սոցիալական կարևորագույն խնդիր որոշվել էր, որ այդ հասցեի բնակիչների վերաբնակեցման խնդիրը պետք է լուծվեր 2011-ին: Սակայն մինչ օրս վերաբնակեցման ուղղությամբ քայլեր չեն իրականացվել:
Հարցի առնչությամբ մեր գրավոր նամակին ի պատասխան կառավարությունը նշել է, որ ընդունել է 2013-ի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում քանդման ենթակա վթարային` չորրորդ աստիճանի վնասվածություն ունեցող, ինչպես նաև քանդված բնակարանային ֆոնդի բնակիչներին անվտանգ բնակելի տարածքով ապահովման հայեցակարգին հավանություն տալու մասին» համապատասխան որոշումը, որի շրջանակներում, ըստ համապատասխան ժամանակացույցի, պետք է լուծվի խնդիրը:
Բնականաբար, կառավարության պատասխանը, մեղմ ասած, գոհացուցիչ չէր, քանզի տվյալ հասցեում գտնվող շենքը իսկապես գտնվում է ծայրահեղ վթարային վիճակում և ամեն րոպե առկա է փլուզման վտանգը: Ինչը և տեղի ունեցավ, և միայն բարեբախտաբար այս անգամ խուսափեցին մարդկային կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգից: Ցավոք պետք է նշեմ, որ մեզ մոտ հաճախ, ինչպես ժողովուրդն է ասում` մինչև դանակը չհասնի ոսկորին, չենք զգում իրական վտանգը:
Այստեղ, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ: Մինչև կառավարության պատասխանը կհնչեցնեի Սիսակյան 3 շենքում տեղի ունեցավ փլուզում:
Խնդրի հետ կապված քաղաքաշինության նախարարն ընդունեց այդ շենքի բնակիչներին, նաև անձամբ եղավ տվյալ տեղում` ուսումնասիրելու իրավիճակը: Կարծում եմ, քաղաքաշինության նախարարության կողմից կկազմվի համապատասխան եզրակացություն, որի արդյունքում կորոշվի ամբողջովին վերաբնակեցնել կամ կապիտալ վերանորոգման ենթարկել շենքը:
Մենք աչալուրջ ենք լինելու հանրապետության տարածքում և Երևան քաղաքում վթարային շենքերի խնդրի լուծման հարցում: Հնարավոր ջանքերը գործադրելու ենք ոչ միայն Սիսակյան 3 հասցեի բնակիչների, այլև Էրեբունու, Շենգավիթի և այլ տարածքների վթարային բազմաբնակարանային շենքերի և տների խնդիրները ժամանակին և շուտափույթ լուծելու համար:

Դիտվել է՝ 4160

Մեկնաբանություններ